«Այսօր պատգամավոր ունենք ավելի շատ թռնում է, քան՝ քայլում». Գևորգ Պետրոսյան


16:11 , 30 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Պետք է այնպիսի մեխանիզմ մշակել, որ պատգամավորը հաշվետվություն տա իր գործուղման արդյունքի վերաբերյալ»,-  «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով ԱԺ աշխատակազմի ծրագրային ֆինանսավորման ներկայացման ժամանակ դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Չեմ ուզում անձնավորել, անուններ տալ, դա չէ խնդիրը,  բայց այսօր պատգամավոր ունենք ավելի շատ թռնում է, քան՝ քայլում։ Մարդիկ հարցնում են՝ այդ մարդը, այդքան գնում ման է գալիս, ըմբոշխնում  ամառային երեկոների հաճույքը, այդ մարդու բերած օգուտը այս երկրի համար ո՞րն է»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: