Լուրերը, թե պատրաստվում եմ հրաժարական տալ, ինչ-որ մարդկանց հիվանդ երևակայության արդյունքն է. Աբովյանի քաղաքապետ


15:08 , 30 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Այն լուրերը, թե ես պատրաստվում եմ հրաժարական տալ, ինչ-որ մարդկանց հիվանդ երևակայության արդյունքն է, մենք մեր բնականոն հունով աշխատում ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը:

Դիտարկմանը՝ իր հանդեպ հարուցված քրեական գործերը խոչընդոտ չեն, նա պատասխանեց. «Այո, կան հարուցված քրեական գործեր, որոնք իրավապահ մարմինների տիրույթում են: Բոլոր հարցերի հետ կապված՝ նկատի ունեմ թե՛ իրավական, թե՛ բարոյական դաշտում, դրանց պատասխանները մենք պատրաստ ենք տալ: Համենայն դեպս այդ գործերը նախաքննության փուլում են, և այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է համայնքապետարանի աշխատանքներին, մենք բնականոն, առօրյա մեր ռեժիմով աշխատում ենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: