«Եթե մարդը սովորում է ատել, նա կարող է սովորել նաև սիրել. սերն ավելի մոտ է մարդկային սրտին, քան ատելությունը». Նելսոն Մանդելայի՝ ապրել ու պայքարել սովորեցնող 18 մտքերը


18:30 , 30 հոկտեմբեր, 2019

Նելսոն Մանդելան հայտնի քաղաքական գործիչ էր, ով իր գոյությամբ կարծես ցույց էր տալիս, թե ինչպիսին պետք է լինի իսկական լիդերը։ Նրա մտքերը մինչ օրս համարվում են ամենաոգեշնչողներից։ Առաջարկում ենք ծանոթանալ մեծն լիդերի ամենահայտնի 18 մտքերին, որոնք կսովորեցնեն ապրել ու պայքարել։ 

1. Մենք պետք է մեր ժամանակը խելամտորեն օգտագործենք և հիշենք. ճիշտ գործը կարելի է սկսել յուրաքանչյուր պահի։ 

2. Երբ բարձրանաս բարձր լեռան վրա, կհասկանաս, որ քեզ դեռ շատ լեռներ են սպասում, որոնք դու դեռ պետք է մագլցես։ 

3. Ազատությունը կիսատ չի կարող լինել։ 

4. Ոչ մի անգամ չընկնելը կյանքում ձեռքբերում չէ. ձեռքբերումն այն է, երբ ամեն անգամ ընկնելիս վեր ես կենում։ 

5. Շատ բաներ մեզ անհնարին են թվում այնքան ժամանակ, մինչև մենք դրանք չենք իրագործում։ 

6. Չկա ավելի լավ բան, քան վերադառնալ այնտեղ, որտեղ ոչինչ չի փոխվել՝ հասկանալու համար, թե ինչքան ես փոխվել դու։ 

7. Քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ վախի նկատմամբ լիարժեք հաղթանակը։ 

8. Դժվար չէ փոխել աշխարհը, դժվար է փոխել ինքդ քեզ։ 

9. Քանդելն ու պատերազմելը չափազանց հեշտ է. իսկական հերոսները կառուցում են ու ստեղծում։ 

10. Եթե մարդը սովորում է ատել, ապա նա նաև կարող է սովորել սիրել, որովհետև սերն ավելի մոտ է մարդկային սրտին, քան ատելությունը։ 

11. Մարդու լավագույն ձեռքբերումն այն է, որ նա կարողանա կատարել իր պարտականություները առանց մտածելու հետևանքների մասին։ 

12. Իսկական լիդերը պետք է պատրաստ լինի զոհել ամեն ինչ՝ հանուն իր ժողովրդի ազատության։ 

13. Լինել ազատ չի նշանակում միայն քո վրայից հանել բոլոր շղթաները, այլ նշանակում է հարգել ուրիշների ազատությունը ևս։ 

14. Դժվարությունները որոշ մարդկանց ոչնչացնում են, իսկ որոշներին էլ՝ ավելի ուժեղ դարձնում։ 

15. Ատելությունը մթագնում է ուղեղը. իսկական լիդերը չի կարող իրեն թույլ տալ ատել որևէ մեկին։ 

16. Քաջ մարդիկ չեն վախենում ներել հանուն աշխարհի խաղաղության։ 

17. Այս աշխարհում ավելի շատ բանի կարող եք հասնել գթասրտությամբ, քան վրեժխնդրությամբ։ 

18. Կրթությունն ամենաուժեղ զենքն է աշխարհը փոխելու համար։