The Sun. Մոուրինյուն դեմ չէ Արսենալը գլխավորելուն


12:48 , 30 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Ժոզե Մոուրինյուն հնարավոր է գլխավորի «Արսենալը»:

The Sun-ը հայտնում է, որ պորտուգալացի մասնագետը դիտարկում է լոնդոնյան թիմի մարզչական ղեկը ստանձնելու տարբերակը: Ըստ պարբերականի` առաջարկի դեպքում Մոուրինյուն դրական պատասխան կտա:

Ավելի վաղ մասնագետը հայտնել էր, որ Անգլիայում աշխատելու ցանկություն ունի:

«Արսենալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի «գլխին ամպեր են կուտակված»: Թիմը ԱՊԼ-ի 10 տուրերից հետո 5-րդ հորիզոնականում է: