«Առաջ» կոչը յուրաքանչյուրն ընկալում է այնպես, ինչպես իրեն հարմար է


14:14 , 4 հուլիս, 2013

Երբ հասարակությունը համախմբված չէ պետականորեն ճշգրտված ու կառավարիչների կողմից հստակ իրագործվող ծրագրերով, «Առաջ» կոչը յուրաքանչյուրն ընկալում է այնպես, ինչպես իրեն հարմար է...
Եվ բոլորը շարժվում են ԱՌԱՋ՝ ամեն մեկն իր ցանկացած ուղղությամբ... իսկ հասարակական իմաստով՝ ոչ մի տեղ:
Կոչերն անիմաստ են, երբ չեն պարունակում գործողություն... Անիմաստ են, երբ լի են հուզական ու որակական բնութագրումներով... 
Օրինակ՝ առաջ, դեպի պայծառ ապագա, դեպի բարգավաճում, հասնենք-անցնենք... և այլն:
Այդ նույն «Առաջ» կոչը դառնում էր շատ հստակ, երբ, ասենք, Աթիլլան իր բանակին, որը կանգնած էր հերթական ամրոցի առջև, հրահանգում էր` հառաջ, զինվորները միանգամից հասկանում էին, որ ամրոցը գրավելու պահը հասունացել է...
Այ, էսպիսի բաներ...