Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը նույն ժամին, նույն րոպեին գրառում են անում՝ խեղաթյուրելով Բուքիքիոյի հայտարարությունը (Photo)


11:02 , 30 հոկտեմբեր, 2019

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նույն ժամին, նույն րոպեին նույն տեքստն են հրապարակում Facebook-յան իրենց էջերում, որի նպատակն է խեղաթյուրել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի հայտարարությունը։ Տեսնես այդ ի՞նչ կոճակ է, որ այսպես սինխրոնիզացնում է իշխանական պատգամավորներին))))))։

Եւս մեկ հարց, որ ավելի հետաքրքիր է։ Եթե այդքան հեշտ կառավարելի են, ինչո՞ւ է Ատելության կուսակցությունն այդքան շատ սխալներ թույլ տալիս։ Հնարավոր չէ՞ բոլորին այդ կոճակին միացնել։