Մոռացված 1969թ․ Lamborghini-ն վաճառվել է 1,6 միլիոն դոլարով


20:00 , 29 հոկտեմբեր, 2019

Ավելի վաղ հին ավտոտնակում հայտնաբերված Lamborghini Miura P400 S-ը վաճառվել է 1,6 միլիոն դոլարով: Այդ մասին հայտնում է Motor.1-ը:

Մեքենան աճուրդի է հանվել RM Sotheby’s-ում և մուրճի հարվածով անցել 1,2 միլիոն ֆունտով, ինչը կազմում է մոտավորապես 1,6 միլիոն դոլար։

Lamborghini Miura P400 S-ը թողարկվել է 1969 թվականին, իսկ դրա վազքը կազմել է մի փոքր ավելին, քան 29 հազար կմ: Մեքենան ուներ ընդամենը երկու սեփականատեր, և վերջին տարիներին այն գտնվել է Շվարցվալդի գերմանական փոքրիկ գյուղի լքված ավտոտնակում: