Բրիտանիայի մեծ արքայական ընտանիքում կան շատ անսովոր ավանդույթներ և կանոններ, որոնք դժվար է հասկանալ սովորական մարդու համար: Օրինակ՝ Եղիսաբեթ Երկրորդի թոռների մկրտության համար նախատեսված հագուստները ներծծվել են Յորքշիրի թեյի մեջ:
Ինչպես տեղեկցնում է Mirror-ը՝ մկրտության հագուստը, որն օգտագործվել է ամրոցում, կարվել էր դեռևս 1841-ին և 2 դարի ընթացքում մաշվել է։
Հետևաբար, Նորին Մեծությունը հրամայել է կարել նոր հանդերձանք, բայց մեկ պայմանով` այն պետք է ճիշտ կրկնի բնօրինակը: Նման գերխնդրի կատարման համար պատասխանատու է դարձել Անժելա Քելին: Նա ստիպված էր գտնել համապատասխան ժանյակ և կարել հագուստը մկրտության հաղորդության համար: Գործվածքների համար նա գնացել է Իտալիա, որտեղ և գտել է համապատասխան ժանյակ, բայց փղոսկրյա երանգի փոխարեն սպիտակ:
Եվ որպեսզի գործվածքը ձեռք բերեր ցանկալի գույնը, որոշվեց ներծծել այն Յորքշիրի թեյում, որը հայտնի է իր ամրությամբ: