ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ Հայաստանում կառուցվելու է նոր ռազմամարզական վարժարան


18:45 , 29 հոկտեմբեր, 2019

Ռազմամարզական վարժարանի համար հատկացված մոտ 46,000 քմ. տարածքում շուտով վեր կխոյանա միջազգային լավագույն չափանիշներով կառուցված, գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, ռազմամարզական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով հագեցած նոր համալիր:

Վարժարանի շինարարությունն իրականացվելու է ՌԴ պաշտպանության նախարարության տեխնիկական աջակցությամբ՝ շինարարական և կառուցապատման նորագույն տեխնոլոգիաների ու ճարտարապետական լուծումների կիրառմամբ: