Աշխարհում ամեն ինչ հնարավոր է, բայց այդ պաշտոնին չեմ հավակնում. Սուրեն Պապիկյանը` ԱԱԾ տնօրեն նշանակվելու հավանականության մասին (Video)


17:01 , 29 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Աշխարհում ամեն ինչ հնարավոր է, բայց կրկնում եմ՝ այդ պաշտոնին չեմ հավակնում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին առ այն, որ առաջիկայում վերջինս կարող է ԱԱԾ տնօրեն նշանակվել։

«Տվյալ պահին այն տեղում եմ, որտեղ կարող եմ անել ավելին։ Իմ լիազորությունները փորձում եմ կատարել պատշաճ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»,-շեշտեց Սուրեն Պապիկյանը:

Նախարարն անդրադարձավ նաև համայնքների խոշորացման գործընթացին: Ըստ նրա՝ որևէ  համայնքի խոշորացում չի կատարվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ