«Հայաստանում ռուսական ռազմաբազայի հզորությունը գրեթե կկրկնապատկվի». ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար


16:41 , 29 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժը գրեթե կկրկնապատկվի՝ նոր ու արդիականացված սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրելուց հետո: Ինչպես գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նման տվյալներ է ներկայացրել ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը՝ Գյումրու ռուսական ռազմաբազա այցելած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:      

Իր հերթին, Հարավային ռազմական շրջանի շտաբի ղեկավար, գեներալ- լեյտենանտ Սերգեյ Կուզովլևը նախարարին տեղեկացրել է, որ «բազան ամբողջական ծավալով ապահովված է նյութական միջոցներով, տեխնիկայով և սպառազինություններով»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: