Ազար. Հեշտ չէ խաղալ Ռոնալդուի 7 համարով


16:23 , 29 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է 7 համարի մարզաշապիկի մասին:

«Հեշտ չէ 7 համարի մարզաշապիկով խաղալ Ռոնալդուից հետո, այդ համարը պատմություն ունի։

«Ռեալն» ամեն ինչ կանի, որպեսզի հաղթի բոլոր մրցաշարերում։ Մենք պետք է տիտղոսներ նվաճենք։ Ես հասկանում եմ, որ Չեմպիոնների լիգան կարևոր է։ Ես այստեղ եմ, որպեսզի հաղթեմ այն:

Այժմ ես աշխարհի լավագույն ակումբում եմ և կփորձեմ անել այն ամենը, ինչ կարող եմ» – ասել է Ազարը Realmadrid TV-ին տված հարցազրույցում։