Հրայր Թովմասյանն ինձ հիշեցնում է լուսանկարի այս մարդուն` Ավգուստ Լանդմեսսերին


15:46 , 29 հոկտեմբեր, 2019

Հրայր Թովմասյանին մոտ օրերս հեղափոխականները կկալանավորեն: Իրավապահ համակարգում ներքին կարգով հայտարարված է մրցույթ Թովմասյանին ու նրա շրջապատում գտնվող մարդկանց նկատմամբ որևէ հոդվածով գործ կարելու նպատակով: Հրայր Թովմասյանը մինչև վերջ մնաց իր դիրքում ու չհանձնվեց:

Հրայրն ինձ հիշեցնում է լուսանկարի այս մարդուն` Ավգուստ Լանդմեսսերին:

Լուսանկարում 1936 թվականին Համբուրգում նացիստական ակտիվիստ Հերստ Վեսելի պատվին կառուցված ռազմանավի բացման արարողությունն է: Նացիստական ակտիվիստին 1930թ․ սպանել էին կենցաղային հողի վրա առաջացած վեճի արդյունքում: Ծանր վիրավոր Հերստ Վեսելը հրաժարվեց հրեա բժշկից առաջին բուժօգնություն ստանալուց ու մեռավ արյան վարակումից: Այս լուսանկարի պահին նացիստները հետմահու հերոսացնում են իրենց ակտիվիստ ընկերոջը` Հերստ Վեսելին:

Ամբոխը ինքնամոռած սալյուտ է անում, իսկ 26-ամյա Ավգուստը, քմծիծաղ տալով, չի միանում ամբոխի էյֆորիային: