Microsoft-ը սովորեցրել է սմարթֆոններին որոշել օգտատիրոջ տրամադրությունը


12:47 , 4 հուլիս, 2013

MikrosoftTesadasht.am-ը գրում է.

Microsoft մշակում է նոր ծառայություն, որը ներբեռնելով սմարթֆոնների մեջ՝ օգտատերերը կկարողանան իմանալ թե , որ պահին ինչ տրամադրություն է իրենց մոտ:  

Ընկերությունը համոզված է, որ օգտատիրոջ տրամադրությունը որոշող նոր ծառայությունը հնարավորություն կտա ավելի շատ սմարթֆոններ վաճառելու և իրենց արտադրանքն ավելի օգտակար դարձնել:

«Տրամադրություն որոշող» ծառայությունը հնարավորություն կտա սմարթֆոնի օգտատիրոջը հայտնել իր տրամադրության մասին նաև սոցիալական ցանցերում: Ներկայում, դեռ փորձարկվող ծառայությունը 95% ճշգրտությամբ կարողացել է որոշել 32 կամավորների տրամադրությունը: