Ապարանցի Պավլիկ. «Մեկ դավաճանը կարող է մեկ պետություն կործանել». ՏԵՍԱՆՅՈՒԹ


12:39 , 4 հուլիս, 2013

Ապարանցի Պավլիկ. «Մեկ դավաճանը կարող է մեկ պետություն կործանել» (տեսանյութ)Aravot.am-ը գրում է.

Այս տարի ապրիլի 2-ին Պռոշյան գյուղում, հենց գյուղապետարանի մոտ դավադիր գնդակից զոհվեց Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը: Հուլիսի 2-ին ի հիշատակ ազատամարտիկի մոմավառություն էր կազմակերպվել գյուղում: Հուլիսի 2-ին նաեւ սկսվել էր հուլիսի 14-ին կայանալիք Պռոշյան համայնքի ղեկավարի ընտրությունների քարոզարշավը: Սակայն առայժմ ոչինչ գյուղում չէր նախանշում նոր ընտրությունները: Առայժմ մարդիկ ուրիշ սպասումներ ունեին: Մինչ մոմավառությունը զրուցեցինք Հրաչ Մուրադյանի մարտական ընկերոջ՝ Ապարանցի Պավլիկի՝ Պավել Մանուկյանի հետ: «Թեեւ երեք ամիս է արդեն անցել ողբերգական դեպքից, սակայն գյուղը կարծես թե, չի հանդարտվում: Ի՞նչ եք կարծում, ինպե՞ս պետք է այդ մթնոլորտից դուրս գալ»՝ մեր այս հարցին պարոն Մանուկյանը պատասխանեց. «Նախ սկզբից պետք է հիվանդի դեղատոմսը տալ, որից հետո բուժումը կլինի: Մինչեւ արդարացի դատավճիռ չլինի… Ես կասեի, որ Հրաչի նահատակությունը մեր բոլոր կուսակցապետերի խղճի պաճուճապատանքն է: Այ, երբ որ այս պաճուճապատանքը կպարզվի, էդ ժամանակ միայն այս գյուղը կհանդարտվի, եւ ոճրագործներն էլ դասավորված կարգով իրենց պատիժը կստանան, հակառակ պարագայում… այս ժողովրդի հիմնական մասը սասունցի է, եւ շատ լավ գիտեն, թե մեկ դավաճանը ինչպես կարող է մեկ պետություն կործանել, ու չի հանդարտվի»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ