«Իմ քայլում» «դավաճանին» բացահայտելու հնարք են գտել․ «Հրապարակ»


10:40 , 29 հոկտեմբեր, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իմ քայլին» հանգիստ չի տալիս ինֆորմացիայի «արտահոսքի» թեման։ Հատ-հատ աշխատում էին լրագրողների վրա, գայթակղիչ առաջարկներ էին անում, որ իմանան, թե իրենցից ով է ինֆորմացիա տալիս, սակայն արդյունքը զրո է։

«Իմ քայլում» որոշվել է փոխել հաղորդակցման հարթակը, անցնել Տելեգրամի, որը, ըստ իշխանականների, ավելի ապահով է։ Նրանց թվում է, թե արտահոսքը կազմակերպվել է «սքրին շոթերով»՝ իրենց խոսակցության «չաթից», եւ Տելեգրամը կբացահայտի, թե ով է «դավաճանը»։

Ի դեպ, հույժ կարեւոր ինֆորմացիան այժմ քննարկում են նեղ կազմով՝ Մակունց, Սիմիդյան, Ռուբեն Ռուբինյան, եւս մի քանի հոգի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում