Վատիկանում երեք կրոնների ներկայացուցիչները կոչ են արել արգելել էֆթանազիան


01:01 , 29 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Վատիկանում երեք կրոնների՝ իսլամի, հինդուիզմի և քրիստոնեության ներկայացուցիչներն այսօր համատեղ փաստաթուղթ են ընդունել, որում էֆթանազիան անվանել են «սխալ՝ բարոյական տեսանկյունից և ընդհանուր առմամբ», ինչպես նաև կոչ են արել ամբողջովին արգելել այն:

«Մենք ողջունում և աջակցում ենք հիմնավոր և մասնագիտական պալիատիվ օգնությունն ամենուր և բոլորի համար: Եթե նույնիսկ մահը կանխելուն ուղղված ջանքերը ծանրաբեռնող են թվում, մենք բարոյական և կրոնական տեսանկյունից պարտավոր ենք ապահովել հարմարավետություն, ցավի արդյունավետ թեթևացում, շփում, հոգատարություն և հոգևոր օգնություն հիվանդին և նրա ընտանիքին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է փաստաթղթում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ