Իսկական հոնքերով շունը համացանցի աստղ է դարձել


19:00 , 28 հոկտեմբեր, 2019

Համացանցում իսկական հոնքերով շուն են գտել, հայտնում է Life.ru-ն:

Շունն ապրում է Ռուսաստանի Բրատսկ քաղաքում: Փողոցից շանը տեղափոխել են կենդանիների կացարան, որտեղ նա մնացել է մեկ շաբաթ, մինչև նոր տերեր է գտել:

Նոր տիրուհին շանը Ֆրիդա է անվանել՝ ի պատիվ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի: Կինը ենթադրում է, որ շան նախնիների մեջ հավանաբար հասկիներ են եղել, որոնցից էլ կարող էր ժառանգել հոնքերը:

Հաղորդվում է նաև, որ անասնաբույժները հաստատել են Ֆրիդայի հոնքերի «բնականությունը»:

Շունն արդեն կատարում է առանձին հրամաններ և իրեն «լավ է դրսևորում»: Տիրուհին նաև նախատեսում է ընտանի կենդանուն անասնաբույժի մոտ տանել՝ տարիքը պարզելու համար: