Իլհամ Ալիևը մի բան հստակ չի պատկերացնում. Արցախի հարցում հայ ժողովուրդը միակամ է


15:12 , 28 հոկտեմբեր, 2019

Ադրբեջանում շուտով լայնամասշտաբ ցույց է լինելու և ոչ թե այն պահանջով, որ սահմանային լարվածությունը թուլանա, խաղաղությամբ հարցը կարգավորվի, այլ Ղարաբաղի «ազատագրման համար»։ Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել ցույցի անցկացումը։ Նպատակն է ցույց տալ, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը Ղարաբաղի հարցում ունեն միասնական դիրքորոշում։

Նիկոլ Փաշինյան և Զոհրաբ Մնացականյան, խաղաղությունը, իհարկե, լավ բան է, բայց կարևոր է հասկանալ, թե ո՞վ է մեր թշնամին, ի՞նչ մոտեցումներ ունի, ինչի՞ է ընդունակ, և քանի՞ կոպեկի արժեք ունի իր տված բանավոր խոսքը, այն էլ՝ անձնական զրույցի ժամանակ...

Չկա «Ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ» հասկացողություն... Կա ադրբեջանական երկու ագրեսիվ պատերազմների հետ մղման արդյունքում մեր հայրերի, եղբայրների և զավակների սուրբ արյունով գծված և պաշտպանված ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ: