ՀՀԿ-ում անհատներ են, այն էլ ինչպիսի՜, մեկը մյուսից կոլորիտային


11:17 , 4 հուլիս, 2013

Քեֆս բերեց ԿԳ նախարար Աշոտյանի ասածը, որ ՀՀԿ-ում անհատներ են (ենթադրում եմ, որ բազմակարծության մասին էր խոսքը՝ սկիզբը չեմ լսել): Համաձայն եմ՝ իսկապես ՀՀԿ-ում անհատներ են, այն էլ ինչպիսի՝ մեկը մյուսից կոլորիտային: Անուններ չտամ՝ բոլորս գիտենք: Բայց իրական բազմակարծության առումով համաձայն չեմ նախարարի հետ. դրա հակառակ պատկերը երևաց նախագահականում այսպես կոչված հակակոռուպցիոն խորհրդակցությունից հետո ՀՀԿ-ական ֆունկցիոների պիոներական վարքագծից: Այ, այսպիսի անհատականություններ… Բարի օր բոլորին, նույնիսկ՝ ՀՀԿ-ականներին…