Այսօր ԱԺ-ում պայթեց ևս մեկ միֆ


13:14 , 28 հոկտեմբեր, 2019

Այսօր ԱԺ-ում պայթեց ևս մեկ միֆ... Հեղափոխական վարչապետը, ով ընդամենը 1.5 տարի առաջ կախարդական փայտիկի գործադրմամբ տնտեսության թռիչքային զարգացում, աննախադեպ ներդրումներ և տնտեսական հեղափոխություն էր խոստանում, քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց, որ բյուջե 2020-ից դրված է ոչ թե թռիչքային ու հեղափոխական, այլ պահպանողական կանխատեսում:

Համեմատության կարգով նշեմ, որ ՀՀԿ-ի կառավարությունը երբ հեռանում էր, 10.7 տնտեսական ակտիվության ցուցանիշ էր ապահովել, իսկ Նիկոլի կառավարությունը կանխատեսում է ընդամենը 4.9 տնտեսական աճ:
Այնպես որ, հարգելի քայլողներ, դմփդմփողներ և հեղափոխության ջատագովներ, ինչպես ասում են, готовьтесь к худшему.

Կախարդական փայտիկ չի եղել ու չկա:

Հ.Գ. Փաստորեն, թռիչքային զարգացումը վերաբերում էր միմիայն պրեմիաներին, նախարարների աշխատավարձերի թաքուն բարձրացման և բյուջեի հաշվին աննպատակ շռայլ վոյաժներին: