15:02 , 4 հուլիս, 2013Լավատեսությունը քիչ է շատ, պետք է չհանդուրժենք… Ես վստահ եմ, որ ամեն ինչ դեպի լավն է փոխվելու, բայց դրա համար հասարակությունը, բոլորս, շատ բան ունենք անելու՝ ամեն մեկս մեր տեղում… Չկան կախարդական փայտիկներ, ու բոլորս էլ հասկանում ենք, որ այն, ինչ նեխել է տարիների ընթացքում, օրերի ընթացքում չի լուծվում, բոլորս էլ պետք է փոխվենք, դառնանք հանդուրժող միմյանց հանդեպ, ունենանք պատասխանատվություն երկրի հանդեպ: Եթե պատժվեն, իսկ նման գործընթաց ես տեսնում եմ հաստատ գոնե վերջին ամիսներին, նախադեպերը կվերանան աստիճանաբար: