ԱԳ նախարարը BBC-ի հարցազրույցի քննադատության մասին․ Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային վեճի հարց չէ, այլ անվտանգության


13:32 , 28 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Այսօր Երևանում գտնվող Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց օրերս BBC-ի «Hard Talk» ծրագրին տված հարցազրույցի պատճառով քննադատություններին, մասնավորապես, Արցախի հետ կապված։

«Նման հաղորդումը ժողովրդավարական երկրում ներքաղաքական դեբատի առիթ է լինում ու Հայաստանը բացառություն չէ։ Այս առիթով ուրախ եմ, որ ևս մեկ անգամ գրանցում ենք, որ ՀՀ-ում գործում է բազմակարծություն, գոյություն ունի քննադատություն, աջակցություն։ Ես նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է»,-ասաց ԱԳ նախարարը, ասելով, որ նաև շնորհակալ է տարբեր կարծիքների համար՝ քննադատական, կառուցողական, ինչը շատ օգտակար էր լսելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: