Ղարաբաղը պատկանում է Հայաստանին․ Պոզները պատասխանել է ադրբեջանուհուն


12:17 , 28 հոկտեմբեր, 2019

Հայտնի ռուս հաղորդավար և գրող Վլադիմիր Պոզները Կալիֆոռնիայում ելույթի ժամանակ պատասխանել է երիտասարդ ադրբեջանուհու նկատողությանը, որին դուր չի եկել Արցախի հարցով Պոզների «հայամետ» դիրքորոշումը, գրում է Haqqin.az-ը։

Արզու Մամեդովան, դիմելով Պոզներին հայտարարել է, որ «Ղարաբաղի անկախությունն աշխարհը չի ճանաչել»։

«Դրան Վլադիմիր Պոզները հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պաշտոնապես ճանաչված տարածքն է»,-գրում է պարբերականը։