22:45 , 28 հոկտեմբեր, 2019Բիլ Գեյթսը, ելույթ ունենալով բարձր դասարանի աշակերտներից կազմված լսարանում, ներկայացրել է 11 կանոն, որոնք դեռահասները չեն սովորում դպրոցներում։ Նա շեշտել է, որ օպտիմիզմի և քաղաքական կոռեկտության ամենօրյա ուսուցանումը ձևավորում է իրականությունից հեռու գտնվող սերունդ, իսկ դա հասուն տարիքում, անկասկած, խնդիրներ է առաջացնելու։
Կյանքն անարդար է. ընտելացե՛ք դրան։ Միջին վիճակագրական դեռահասն օրական 8,6 անգամ օգտագործում է «անարդար է» արտահայտությունը։ Դուք այդ ատահայտությունը սովորել եք Ձեր ծնողներից, որոնք այնքան հաճախ են այն կրկնում, որ Ձեզ մոտ տպավորություն է ստեղծվում, թե նրանց սերունդն ամենակատարյալն է։ Երբ ծնողները Ձեզանից լսում են այդ արտահայտությունը, հասկանում են կանոն առաջինը։
Աշխարհը թքած ունի Ձեր ինքնագնահատականի վրա՝ ի տարբերություն դպրոցի։ Կյանքը պահանջելու է Ձեզանից գործն ավարտին հասնել մինչ այն պահը, երբ Դուք Ձեզ վստահ կզգաք։ Դա կարող է շոկի ենթարկել։ Սովորաբար, երբ բարձր գնահատականը բախվում է իրականությանը, երեխաները դժգոհում են, որ կյանքն անարդար է (կանոն առաջին)։
Դպրոցն ավարտելուց հետո տարեկան 40,000$ չեք ստանալու։ Դուք չեք դառնալու ընկերության փոխնախագահ, որն ունի սեփական շքեղ մեքենան։ Հնարավոր է՝ ստիպված լինեք կրել այնպիսի համազգեստներ, որոնք անգամ որևէ բրենդի չեն պատկանի։
Կարծում եք՝ ուսուցիչը շատ պահանջկո՞տ է։ Սպասեք, մինչև որ տնօրեն կունենաք։ Նա Ձեր ուսուցիչը չի լինի, այդ իսկ պատճառով մի քանի անգամ խիստ կլինի։
Համբուրգերներ առաքելը արժանապատվությունից ցածր չէ։ Ձեր տատիկներն ու պապիկները կոտլետներ բաժանելն այլ բառով են անվանել՝ հնարավորություն։ Նրանց չի խանգարել ցածր աշխատավարձը։ Նրանց համար, ընդհակառակը, ամոթալի կլիներ հանգստյան օրերին հանգիստ նստելն ու իրենց սիրած երգչին քննարկելը։
Եթե հայտնվել եք ցեխի մեջ, ապա դա Ձեր ծնողների մեղքը չէ։ Սեփական կյանքի համար պատախանատվություն կրելը «սա իմ կյանքն է» արտահայտության հակառակ կողմն է։ «Դու չէ, որ ինձ պետք է հրամայես» և այլ արտահայտությունները բնորոշ են Ձեր սերնդին։ 18 տարեկանից հետո ֆինանսական պատասխանատվությունը Ձեր ուսերին է։
Մինչ Ձեր ծնունդը Ձեր ծնողներն այնքան ձանձրալի չէին, որքան Դուք եք այսօր։ Նրանք կայանում էին, Ձեր ծախսերի համար վճարում, հավաքում Ձեր հետևից, այդ իսկ պատճառով Ձեր ծնողների սերնդից աշխարհը փրկելուց առաջ մտածեք սեփական սենյակը հավաքելու մասին։
Ձեր դպրոցում միգուցե լիդերներ ու անհաջողակներ կան, սակայն կյանքում այդպես չէ։ Որոշ դպրոցներում վատ գնահատականներ չեն նշանակում, որպեսզի ոչ մի երեխա իրեն անպետք չզգա։ Ջանքերը նույնքան կարևոր են, որքան արդյունքը։
Կյանքը կիսամյակների չի բաժանվում։ Դուք չեք ունենալու ամառային կամ Զատկի արձակուրդներ։ Աշխատանքի հարկավոր է գնալ ամեն օր, այնտեղ 8 ժամ անցկացնել։ Յուրաքանչյուր 10 շաբաթը մեկ նոր կյանք չի սկսվելու։ Կյանքը շարունակվելու է ու շարունակվելու։ Քիչ գործատուներ են գտնվելու, որոնք հետաքրքրված են լինելու Ձեր ինքնաարտահայտմամբ կամ սեփական «ես»-ը գտնելուն օգնելով։
Հեռուստատեսությունն իրական կյանքը չէ։ Կյանքը կատակերգություն չէ. այնտեղ գովազդային ընդմիջումներ չկան։ Իրականում մարդիկ աշխատում են, այլ ոչ նստում սրճարանում։ Եվ Ձեր ընկերներն այնքան ուրախ չեն լինելու, որքան Ջենիֆեր Էնիսթոնը։
Քաղաքավարի գտնվեք գերազանցիկների և «գիրք կրծողների» նկատմամբ։ Բացառված չէ, որ հետագայում Դուք աշխատեք հենց նրանց ընկերություններում։