Գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու. Նիկոլ Փաշինյան


10:52 , 28 հոկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

2019-ի առաջին 10 ամսվա տվյալներով՝ 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու, բայց ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում է 6.3 տոկոս, իսկ ԿԲ-ն՝ 6.7 տոկոս», - ասաց Փաշինյանը: 

Վերջինս նկատեց, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը, բոլորն, առանց բացառության, վերագնահատել են ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները՝ բարձրացման միտումով.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: