20:30 , 28 հոկտեմբեր, 2019Այս դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Ռեուտով քաղաքում։
4-ամյա Վանյա Միշուկովայի ծնողներն ամուսնալուծվել էին, այդ իսկ պատճառով մայրը որոշել էր նոր կյանք սկսել։ Ցավոք, երեխան խանգարում էր նրան։ Կինը հաճախ էր երեխային թողնում պապիկի ու մորաքրոջ մոտ, իսկ ինքը գնում էր հերթական ժամադրությանը։
Սկզբում հարազատներն իսկապես հոգ էին տանում Վանյայի մասին և նրան շատ ուշադրություն էին տրամադրում, սակայն հետո պապիկը տրվեց ալկոհոլին, իսկ մորաքույրն ամուսնացավ։

Երեխայի «դաստիարակությունն» իր վրա վերցրեց մորաքրոջ ամուսինը։ Նա Վանյային չէր թողնում տանը գիշերել, քաղցած էր պահում, ծաղրուծանակի էր ենթարկում։ Մի գեղեցիկ օր Վանյան իր ընկերների հետ փոքրիկ խրճիթ կառուցեց, որտեղ էլ անց էր կացնում գիշերները։
Տղայի կառուցած ծածկի տակ անդադար շներ էին հավաքվում։ Օրեր անց արդեն 4 շուն ապրում էին նրա կողքին։ Տղան քնում էր կա՛մ այդ ծածկի տակ, կա՛մ շքամուտքում։ Ցուրտ օրերին շներն իրենց մարմիններով տաքացնում էին տղային։
Վանյան սնվում էր տեղի աղբում գտած մնացորդներով, երբեմն էլ նրան կերակրում էին մոտակա խանութների վաճառողները և անցորդները։ Ժամանակ առ ժամանակ նա կարողանում էր մուտք գործել բնակարան՝ ինչ-որ բան ուտելու և իր չորքոտանի ընկերների համար հյուրասիրություն տանելու։
![]()
Վերջապես տղան հայտնվեց սոցիալական ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Այդ ժամանակ նա արդեն ընկերացել էր շների հետ։ Հավատարիմ «զորքը» ոստիկաններին ու սոցիալական ծառայության աշխատակիցներին թույլ չէր տալիս տղային մոտենալ։ Մի անգամ իրավապահներից մեկին հաջողվեց դարանակալել այն խանությում, որտեղ տղան էր, և վերջինիս այլ ելքով դուրս հանել։ Որոշ ժամանակ նրանք զբոսնեցին քաղաքում, որպեսզի շփոթեցնեն հետքերով, այնուհետև բաժին գնացին։
Վանյան հայտնվեց մանկատանը։ Նա երկար ժամանակ չէր կարողանում ընտելանալ մարդկանց ներկայությանը, հարձակվում էր նրանց վրա և փորձում կծել։
9 տարեկան հասակում նրան որդեգրեցին։ Մայրը պատմում էր, որ Վանյան սովորական երեխա էր՝ առանց շեղումների։
11 տարեկանում նա ընդունվեց ծովային դպրոց, և նրա վրա մեծ ազդեցություն սկսեցին գործել ռազմական կարգապահությունն ու սպորտային ծանրաբեռնվածությունը։

Ներկայումս Վանյան 27 տարեկան է։ Նա շարունակում է ապրել Ռեուտով քաղաքում և ընտրել է ինժեների մասնագիտությունը։ Նա չի սիրում հիշել իր մանկությունը, սակայն հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ մանկատանը շատ էր կարոտում իր շուն ընկերներին։ Երիտասարդն ասում է, որ հարազատներից ոչ ոքի նկատմամբ թշնամական վերաբերմունք չի տածում։