Թրամփը թաքցրել է Կոնգրեսից ալ Բաղդադիի դեմ գործողություն սկսելու փաստը


09:22 , 28 հոկտեմբեր, 2019

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կանխամտածված Կոնգրեսին չի հայտնել ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու գործողության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թրամփի խոսքով՝ այդպիսով նա ցանկացել է խուսափել արտահոսքերից և գործողության ձախողումից։

«Վաշինգտոնում այնքան արտահոսք կա, որքան ես երբեք չեմ տեսել»,-ասել է Թրամփը։