Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում տիրող իրավիճակը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է թուրք ղեկավարի գրասենյակը:
«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև Սիրիայի հյուսիսարևելքում տիրող իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ