Վազգենը գնում էր հանդիպման՝ ասելով, որ եթե նա չգնա, խոստացածը չեն տա․ Աշոտ Ասատրյան


17:16 , 27 հոկտեմբեր, 2019

1998 թվականին Վազգեն Սարգսյանը պետք է գնար Աշուլուկ՝ ԱՊՀ անդամ պետությունների հանդիպման։ Սակայն վթարի ենթարկվելու պատճառով հանդիպման գնաց ինքնաթիռի մեջ պառկած, որովհետև ողնաշարը դեռ չէր ապաքինվել։

Վազգենը գնում էր հանդիպման, որովհետև ասում էր. «Եթե ես չգնամ, 3 հատ տանկ ու 5 հատ հաուբից, որ խոստացել են, չեն տա։ Ես պիտի լինեմ, որ իրենց խոստացածը բերեմ»: