Փարաքարում վագոն տնակ է այրվել


10:48 , 4 հուլիս, 2013

Emedia.am-ը գրում է.

Հուլիսի 4-ին, ժամը 05.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հաղորդում են ԱԻՆ մամլո ծառայությունից։ Պարզվել է, որ Փարաքար-Մերձավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում այրվում են չբնակեցված վագոն տնակի փայտյա կառուցատարրերը՝ 24 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.36-ին, մարվել՝ 05.42-ին: