Հաշվի առնելով այն, որ բենզինը բավականին թանկ է, մենք մշտապես մտածեմ ենք, թե ինչպես է հնարավոր կրճատել այդ ծախսը։
Իզուր չէ, որ շատ մարդիկ պնդում են, որ բենզինի գումարը խնայելու համար լավագույն մեթոդը ոտքով ման գալն է։
Ներկայացնենք փորձառու վարորդների 6 գաղտնիքներ, որոնք կօգնեն Ձեզ զգալիորեն կրճատել վառելիքի ծախսը։
Սարքին մեքենան արդյունավետ խնայողության գրավականներից է։ Եվ հնարավոր չէ պայքարել վառելիքի շատ ծախսի հետ, առանց պարբերաբար ստուգելի մեքենայի մեխանիզմների աշխատանքի արդյունավետությունը։
Ստուգեք օդի և վառելիքի ֆիլտրերը, քանի որ կեղտոտ ֆիլտրերի պաճառով բենզինի ծախսը կավելանա մոտ 4% -ով։
Օգտագործեք միայն Ձեր մեքենայի համար նախատեսված շարժիչի յուղ, քանի որ այդ կերպ կարող էք 2% -ով կրճատել վառելիքի ծախսը։
Ստուգեք մեքենայի անվադողերի ճնշումը և դա պահեք օպտիմալ մակարդակի վրա։ Ցածր ճնշմամբ անիվով վարելը ոչ միայն հավելյալ վառիլք է ծախսում, այլ նաև կրճատում է անիվի օգտագործման ժամկետը։ Պարբերաբար ճնշումը ստուգելով և կարգավորելով այն դուք կխնայեք վառելիքի ծախսի 3% -ը։
Ֆիզիկայի օրենքների համաձայն, մեքենայի քաշը ուղիղ համեմատական է վառելիքի ծախսին։ Դա նշանակում է, որ ինչքան ավելի թեթև լինի մեքենան, այնքան ավելի քիչ բենզին կծախսի։
Ձեր մեքենան մի դարձրեք պահեստ. Հեռացրեք բոլոր ավելորդ իրերը, և առհասարակ, հեռացրեք այն ամենը, ինչը երբեք չեք օգտագործում։ Ամեն 100կգ հավելյայ զանգվածի համար մեքենան 0.4լ/100կմ ավել բենզին է ծասում։
Վարելու ձևը ևս մեկ հանգամանք է, որը ազդում է բենզինի ծախսի վրա։ Եթե դուք կտրուկ արագանում և կտրուկ արգելակում եք, ապա մեծացնում եք վառելիքի ծախսը 30% – 40%-ով` համապատախանաբար մայրուղում և քաղաքում։
Հետևելով մեքենայի արագությանը դուք կարող եք զգալիորեն նվազեցնել բենզինի ծախսը։ Այս ամենը նույնպես բացատրվում է ֆիզիկայով։ Արագության աճինը համընթաց աճում է նաև աերոդինամիակայի գործակիցը, որը ցույց է տալիս մեքենայի վրա ազդող օդի դիմադրության օժը։ Արագությանը հետևելու շնորհիվ դուք կարող էք կրճատել բենզինի ծախսը մինչև 17.5%։
Տաք եղանակը զգալիորեն նվազեցնում է վառելիքի ծախսը, սակայն կոնդիցիոնրը օգտագործելու դեպքում մեքենայի վառելիքի ծախսը կարող է աճելի մինչև 25% -ով` կախված մեքենայի տեսակից։ Պարզապես բացեք պատուհանները և աշխատեք հնարավորինս քիչ օգտագործել օդափոխման համակարգը։
Ցուրտ եղանակը զգալիորեն ավելացնում է բենզինի ծախսը։ -15 աստիճան ցրտի պարագայում մեքենայի ծասը ավելանում է 12% -ով, իսկ կաճ ուղևորությունների դեպքում` մինչև 22%։ Ժամանակակից բոլոր մեքենաները կարելի է վարել շարժիչը գործարկելուց արդեն 30 վայրկյան հետո` ինչի հաշվին կկարողանաք բավականի զգալի չափով վառելիք խնայել։ Առավել հանգիստ լինելու համար կարող եք տաքացնել մեքենան 3 – 5 րոպե, սակայն ոչ ավել։