ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման աշխատանքների համար ստեղծվելու է աշխատանքային խումբ


21:32 , 26 հոկտեմբեր, 2019

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խնդիր է դրված զբաղվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում ռոումինգի չեղարկման աշխատանքներով։

«Տրվել է համապատասխան հանձնարարական աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կմշակի մոտեցումներն ու կներկայացնի առաջարկներ»,- ասաց նա։