Մումիֆիկացված մարմինը 15 տարի մնացել է Մադրիդի բնակարաններից մեկի լոգարանում


18:01 , 26 հոկտեմբեր, 2019

Մադրիդի բնակարաններից մեկում ոստիկանները 78-ամյա կնոջ մումիֆիկցված մարմին են հայտնաբերել, որը մահացել է առնվազն 15 տարի առաջ, հաղորդում է The Local-ը։

Հարևանների խոսքով՝ վերջին անգամ նրանք Իսաբել Ռիվերային ողջ են տեսել 2004-ի սեպտեմբերին։ Մի քանի տարի առաջ նրանք ոստիկանությանը բողոքել են կնոջ բնակարանի «ուժեղ հոտից», սակայն ոչ ոք չի արձագանքել։

Այս շաբաթ հրշեջ-փրկարարին հաջողվել է բնակարան ներթափանցել և լոգարանում հայտնաբերել կնոջ մարմինը։ Ենթադրաբար խոնավության պատճառով մարմինը ոչ թե քայքայվել է, այլ մումիֆիկացվել։