Մեսսի. Կուզեի աշխարհի չեմպիոն դառնալ


15:54 , 26 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի փոխի իր նվաճած տիտղոսներից ոչ մեկը Արգենտինայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:

«Կցանկանայի դառնալ աշխարհի չեմպիոն, բայց չեմ կարծում, որ կարիերայիս մեջ ինչ-որ բան կփոխեի, որպեսզի դառնայի։ Այն, ինչին ես հասել եմ, Աստված տվել է ինձ։ Դա այն է, ինչ կա.

Ես չէի կարող նույնիսկ երազել այն մասին, թե ինչի եմ հասել։ Դա այնքան ավելի շատ է, քան ես կարող էի պատկերացնել», – Մեսսիի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։