էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն այս տարվա 9 ամիսներին կրճատվել են. Վիճակագրական կոմիտե


14:40 , 26 հոկտեմբեր, 2019

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում այս տարվա 9 ամիսների ընթացքում անկում է արձանագրվել:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում  համախառն ար­տադրանքի ծավալներն այս տարվա հունվար-սեպտեմբերին, 2018 թվակա­նի նույն ժամանակահատվածի համե­մատ, նվազել են 2.2 տոկոսով՝ կազմե­լով 5 650.6 մլն կՎտժ:

2019 թ. սեպտեմբերին, օգոստոսի նկատմամբ, էլեկտրաէներգիայի ար­տադրանքի ծավալները նվազել են 8,8 տոկոսով:

2019 թ. սեպտեմբերին, 2018 թ. սեպտեմբերի նկատմամբ, սակայն, ոլորտում, ըստ կոմիտեի, աճ է գրացվել՝ 9.3 %-ով: