Թրամփը վրդովվել է՝ նոր iPhone-ի վրա կոճակի բացակայության պատճառով


14:06 , 26 հոկտեմբեր, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բողոքել է, որ իրեն դուր չի գալիս նոր iPhone-ների վրա կոճակի բացակայությունը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Իր թվիթում Թրամփը նշել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկին։ Նա ցույց է տվել նոր գաջեթների դիզայնի թերությունները։

«iPhone-ի վրա կոճակը շատ ավելի լավ էր, քան «սվայփի» ռեժիմը»,-վրդովվել է Թրամփը։