Իշխանությունները կասկած չունեն, որ Եվրոպական դատարանը և Վենետիկի հանձնաժողովը հօգուտ նախագահ Քոչարյանի կարծիքներ են ներկայացնելու


11:42 , 26 հոկտեմբեր, 2019

Իշխանությունները ամեն ձև փորձում են ձերբազատվել Հրայր Թովմասյանից: Նույն իշխանության մեջ շատ քչերն են հասկանում, որ նման բիրտ ու հակաօրինական քայլերով իրենք ի ցույց են դնում մեկ այլ փաստ. իրենք կասկած չունեն, որ Եվրոպական դատարանը և Վենետիկի հանձնաժողովը, միանշանակ, ներկայացնելու են կարծիքներ՝ հօգուտ նախագահ Քոչարյանի: Եվ ինչքան ավելի մեծ է ճնշումը Հրայր Թովմասյանի վրա, այդքան ակնհայտ է վերը ասվածը:
Դուք ձեզ վառում եք, ընկերներ, կողքից շատ խնդալու եք:

Փաստորեն, ձեր յուրային իրավաբանները, ինչպես, օրինակ, ՍԴ չկայացած նախագահ Վահե Գրիգորյանը, ձեզ զեկուցել են, որ նախագահ Քոչարյանի գործը ջուր է: Իրոք, ուրախ եմ, որ գիտակցված եք անում այս բոլոր հակասահմանադրական քայլերը: Հավատացեք, որ հենց այսպես էլ գիտակցված խմբակային պատասխան եք տալու: