Վիրավոր քրդուհուն գերեվարած և մինչև հիմա ճակատագիրը անհայտ պահող զինված խմբավորման հրամանատարի անձը պարզվել է


10:50 , 26 հոկտեմբեր, 2019
Վիրավոր քրդուհուն գերեվարած և մինչև հիմա ճակատագիրը անհայտ պահող զինված խմբավորման հրամանատարի ով լինելը պարզվել է: Նա «Ալ-Շամ կորպուս»-ի նախկին հրամանատար Աբդուլ Յասեր Ռահիմն է, ով այժմ ղեկավարում է Թուրքիայի աջակցությունը վայելող և իր իսկ կողմից հիմնադրված «Ալ-Մաժդ» զինված խմբավորումը: Ոտքից վիրավորված և գերեվարված կին մարտիկ Չիչեն Քոբանիի հարցով քրդական կողմը դիմել է միջազգային կառույցներին, քանի որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Հրապարակված տեսանյությում (իմ էջում ևս տեղադրված է) նրան սպառնում են «խոզի պես մորթել»: