Ռոումինգը կէժանանա. ՀԾԿՀ-ի նախագիծը. «Ժամանակ»


11:13 , 26 հոկտեմբեր, 2019

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ մինչև 2025թ. Հայաստանի և Արցախի Հանրապետության բջջային կապի ծառայություններից օգտվողները ռոումինգի համար կվճարեն առավելագույնը 5 դրամ րոպեի համար:

Ռոումինգի սակագնի իջեցումը տեղի է ունենալու աստիճանաբար՝ սկսած 2020թ. հունվարի 1-ից, ինչի շուրջ համաձայնագիրը «Ղ Տելեկոմի» և Հայաստանի բջջային կապի օպերատորների միջև կնքվել էր դեռևս այս տարվա սեպտեմբերի 6-ին: Միայն թե անհասկանալի է, թե ինչու հնարավոր չէ ընդհանրապես հրաժարվել ռոումինգից, և հենց հաջորդ տարվանից: Օրինակ՝ Աբխազիայի և Ռուսաստանի միջև ռոումինգը ընդհանրապես բացակայում է, իսկ Տիգրան Սարգսյանն առաջարկում է ռոումինգը հանել ԵՏՄ երկրների միջև:

Պատկերացնում եք չէ՞, Հայաստանից Ղազախստան խոսում ենք անվճար, իսկ Արցախ՝ ռոումինգով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: