Ցուցմո՞ւնք, թե՞ դասախոսություն. Բացառիկ մանրամասներ Գագիկ Հարությունյանի ցուցմունքից. «Ժողովուրդ»


09:34 , 26 հոկտեմբեր, 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գ. Հարությունյանի և ՀՔԾ քննիչների զրույցից: Քննիչները հետաքրքրվել են, թե երբ է ՍԴ-ից իր հրաժարականի դիմումը ուղարկվել ԱԺ:

Ըստ մեր լուրերի` Գ. Հարությունյանն ասել է, թե հրաժարականի դիմումը գրել է մարտի 1-ին, բայց իրեն հայտնել են, որ այն ԱԺ է հանձնվել մարտի 2-ին: ՀՔԾ քննիչը Գ. Հարությունյանին ներկայացրել է Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելու` իշխանության յուրացման բոլոր հանգամանքները, բայց Գ. Հարությունյանը, հղում անելով մի շարք օրենքների, բավականին երկար` մի քանի էջ պարզաբանում է ներկայացրել` հիմնավորելով, թե Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի յուրացում չէր կարող լինել, ամեն ինչ կատարվել է օրենքով:

ՀՔԾ քննիչները, մեր տեղեկություններով, նրա ցուցմունքը դասախոսություն են որակել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: