Նիկոլ Փաշինյանը Նիկիտա Սիմոնյանին հանձնեց պետական պարգևը


22:53 , 25 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Քիչ առաջ Մոսկվայում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին հանձնեց  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան։

Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար լեգենդար մարզիկին պարգևատրելու հրամանագիրը Վարչապետի միջնորդությամբ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր դեռևս այս տարվա հուլիս ամսին։ 

ՀՀ Վարչապետը Մոսկվա է ժամանել ԵԱՏՄ Միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ