Հիպերտոնիայի դեմ դեղերը նախընտրելի է ընդունել գիշերը


00:22 , 26 հոկտեմբեր, 2019

Հիպերտոնիայի դեմ դեղերը խորհուրդ է տրվում ընդունել գիշերը: Դա կարող է նվազեցնել սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկը՝ պնդում են Վիգոյի համալսարանի մասնագետները:

«Ռոսիյսկայա գազետա»-ի հաղորդմամբ՝ գիտնականները 19 000 պացիենտի մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Նրանց օրգանիզմը տարբեր կերպ է արձագանքել օրվա տարբեր ժամանակահատվածում այս կամ այն դեղամիջոցի ընդունմանը:

Քնելուց առաջ դեղերն ընդունածների մոտ ճնշման միջին ցուցանիշները զգալիորեն ցածր են եղել ի տարբերություն նրանց, որոնք դեղերն ընդունել են առավոտյան:

Այժմ հետազոտողները մտադիր են հասկանալ՝ արդյոք այդ ռեժիմն ընդունելի է այլ էթնիկ խմբերի համար, քանի որ հետազոտություններին հիմնականում իսպանացիներ են մասնակցել: