61-ամյա Շերոն Սթոունին նկարահանել են ժանյակավոր կիսավարտիքով


23:17 , 25 հոկտեմբեր, 2019

Դերասանուհին պարծեցել է նոր նկարահանումից կադրով:

«Հիմնական բնազդի» 61-ամյա աստղ Շերոն Սթոունը հայտնվել է Allure ամսագրի շապիկին: Նա երիտասարդ և թարմ տեսք ունի, իսկ ամսագրի էջի լուսանկարում՝ նաև շատ սլացիկ:

Լուսանկարը, որտեղ նա պատկերված է բլուզով և ժանյակավոր կիսավարտիքով, դերասանուհին տեղադրել է Instagram-ի իր էջում: «Երբ մենք երիտասարդ ենք և տարված ենք մեր երիտասարդության խենթություններով, երբեմն կարող ենք բաց թողնել մեծագույն գեղեցկություններից որոշները և զարմանալ յուրաքանչյուր օրվա պարզության վրա: Նոյեմբերյան թողարկում, #Allure», հրապարակումը մակագրել է հոլիվուդյան գեղեցկուհին: