Լոռիում հրդեհից տուժած հրշեջ-փրկարարի վիճակը ծայրահեղ ծանր է, ունի մարմնի մակերեսի 40% այրվածք


19:22 , 25 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Լոռու մարզում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում այրվածքներ ստացած  հրշեջ-փրկարար 28-ամյա Էդգար Գրիգորյանը գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

«Տուժած փրկարարն ունի մարմնի մակերեսի` 40%, վերին շնչուղիների`10% այրվածքներ»,-ասաց Զարգարյանը` տեղեկացնելով նաև, որ հիվանդանոցում նրան է այցելել ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ