Կինը վրեժ լուծեց Ռեյնոլդսից իր ծննդյան օրվա համար՝ ցուցադրելով նրա «լավագույն» լուսանկարը


18:16 , 25 հոկտեմբեր, 2019

Բլեյք Լայվլին շնորհավորել է սիրելի ամուսնուն ծննդյան 43-րդ տարեդարձի կապակցությամբ՝ շարունակելով փոխադարձ թրոլինգը: Վերջերս Ռայան Ռեյնոլդսը պատվել է կնոջը՝ կատակով ցուցադրելով նրա ամենաանհաջող լուսանկարները: Եվ հիմա դերասանուհին առիթն օգտագործելով նույն կերպ է պատասխանել ամուսնուն:

Բլեյքը լուսանկար է հրապարակել, որտեղ նա կկոցել է աչքերը և մատը մտցրել ընտրյալի քթանցքը: Իսկ Ռայանն այդ պահին խորհրդավոր հայացքով հեռուն է նայում: «Բամբասկոտների» աստղը նկարին զվարճալի և երկիմաստ մակագրություն է թողել. «Ընտրել եմ լավագույն նմուշը»: Թե ինչ է նկատի ունեցել դերասանուհին՝ ամուսնուն, քթանցքը թե լուսանկարը, մնում է առեղծված: