Մեր ապագան. ինչ տեսք և առողջական խնդիրներ են ունենալու գրասենյակային աշխատողները 20 տարի անց


22:45 , 25 հոկտեմբեր, 2019

Գիտնականները ստեղծել են Էմմային՝ իրական չափերով, կորամեջք, լայն ազդրերով, վարիկոզով։

Մի քանի տասնամյակ շարունակ առողջության համար ոչ այնքան օգտակար գրասեղանների դիմաց մարդիկ ունենալու են հենց Էմմայի տեսքը։ Այս մասին զգուշացնում են մասնագետները։

Fellowes գրասենյակային ընկերության աշխատակից Ուիլյամ Հայեմը և առողջապահության ոլորտի մի շարք մասնագետներ ուսումնասիրել են այն ազդեցությունը, որն ունենում է աշխատավայրը աշխատակիցների առողջության վրա։

Հարցազրույց անցկացնելով Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի և Գերմանիայի ավելի քան 3,000 աշխատակիցների հետ առողջական խնդիրների վերաբերյալ՝ The Work Colleague of The Future նախաձեռնությունը խստորեն հորդորում է աշխատավայրերում հապճեպ փոփոխություններ կատարել՝ տարիներ անց Էմմային չնմանվելու համար։

Ուիլյամ Հայեմը հարցազրույցներց մեկի ժամանակ ասել է.

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխատողներն ու գործատուները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն սեփական առողջությունը պահպանելու համար։

Եթե այդ փոփոխությունները չկատարենք, օրինակ՝ ավելի շատ չշարժվենք, գրասեղանի դիմաց նստելու դիրքը չփոխենք, պարբերաբար քայլելու համար ընդմիջումներ չվերցնենք, ապա մեր տեսքը տարիներ անց կնմանվի Էմմայի տեսքին։ Ամեն ինչ ավելի վատ կլինի, քան պատկերացնում ենք։

Էմման ամեն օր գրասենյակային աշխատանք կատարող աշխատակցի ապագան է։ Նրա մեջքը կորացած է ժամերով գրասեղանի դիմաց նստելու հետևանքով, արյան վատ շրջանառության պատճառով վարիկոզ է առաջացել, ստամոքսը մեծացած է, աչքերը՝ կարմիր և ուռած։

Հարցվածների 90%-ն անհանգստանում է ողջ օրվա ընթացքում նստած մնալու համար, իսկ ավելի քան 98%-ը կարծում է, որ հետագայում առողջական լուրջ խնդիրներ է ունենալու»։

Միացյալ Թագավորությունում 10 աշխատողից 7-ը դիմում է բժշկի աշխատավայրում առաջացած առողջական խնդիրների պատճառով։