«Լուսավոր Հայաստան»-ն առնվազն կարող է ծառայություններ մատուցել պետությանը. Էդմոն Մարուքյան


14:10 , 25 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով այն քննադատություններին, թե իրենք իշխանություններին որոշակի ծառայություններ են մատուցում, նշեց, որ նախ պետք է նայեն, թե ովքեր են իրենց մեղադրում։

«Պետք է նայենք՝ ասողներն ովքեր են։ Դա ասում են հանրապետականները, նրանց մոտ կանգնած մարդիկ, որոնք չեն ուզում տարատեսակ հակակոռուպցիոն արշավների արդյունքում  հայտնվել տարբեր քրեակատարողական հիմնարկներում։ Այդ մարդիկ չեն ուզում պատասխան տալ թալանած մանկապարտեզների սեփականաշնորհման համար և այլն»,- ասաց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: