09:35 , 4 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Եգիպտոսի Մերսա-Մաթրուհ քաղաքում սպանվել է 4 մարդ՝ հավանաբար նախագահ Մուրսիի կողմնակից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հայտնի է դարձել նաև նախագահի կողմնակիցների և զինուժի բախման մասին:
Պորտ Սայիդ քաղաքում զորքն իր վերահսկողության տակ է վերցրել տեղի վարչակազմի շենքը:
Ալեքսանդրիայում ևս բախումներ են տեղի ունենում Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ականատեսները պնդում են, որ «Մուսուլման եղբայրների» կողմնակիցները զրահաբաճկոններ են կրում:
Ասուանա քաղաքում ևս կրակոցներ են հնչել: