Սա կադրային կորուստ է ոստիկանության համար. Անդրանիկ Քոչարյանը՝ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկության մասին


13:08 , 25 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Ուժային կառույցների ղեկավարները քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունեն»,- այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե նորմալ է արդյոք, որ մարդուն աշխատանքից ազատում են իր տեսակետի համար՝ նկատի ունենալով փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնից ազատումը։

Պատգամավորի խոսքով՝ քաղաքականության մեջ նրանք անելիք չունեն, պետք է պաշտոնավարեն օրենքով սահմանված իրենց ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում:

«Եթե նրա հայտարարությունն այդպես է գնահատվել,  այսինքն՝ քաղաքական ենթատեքստ են գտել դրա մեջ, և որոշումը կայացվել է այդ կոնտեքստում, ես չեմ քննարկում՝ ճիշտ էր, թե սխալ,  բնականաբար, որոշումը չպետք է հապաղեր»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: